02/12/2019 10:11
Ֆրանսիայում երեք փրկարար է զոհվել ուղղաթիռի վթարի հետևանքով
Երեք փրկարար, որոնք օգնություն էին ցուցաբերում ջրհեղեղից տուժածներին Ֆրանսիայի հարավ-արևելքում, զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, ասվում է երկրի ՆԳՆ կայքում:
«Դեկտեմբերի 1-ի երեկոյան, երբ Քաղաքացիական անվտանգության EC145- ի ուղղաթիռն ուղևորվում էր դեպի Լե-Լյուք-Լե-Կաննե (Վար)՝ հետախուզական և փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար, ռադիոկապը և ռադարները դադարել են աշխատել: Չնայած այն բանին, որ ... ձեռնարկվել են զգալի որոնողական աշխատանքներ, ուղղաթիռում գտնվող երեք անձինք հայտնաբերվել են մահացած տեղական ժամանակով 01: 30-ին (Երևանի ժամանակով 04: 30-ին) Լե Ռով (Բուշ դյու Ռոն) կոմունայի մոտակայքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննությունը թուլ կտա պարզել դեպքի բոլոր հանգամանքները: