02/12/2019 11:05
Բուրկինա Ֆասոյի արևելքում առնվազն 14 մարդ է զոհվել
Բուրկինա Ֆասոյի արևելքի Կոմոնջարիիի նահանգում առնվազն 14 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, կիրակի եկեղեցու վրա կատարված հարձակման հետևանքով, հայտնում է France Presse գործակալությունը` հղում անելով անվտանգության տեղի ծառայություններին:
Հաղորդվում է, որ զինված 12 մարդ հարձակվել է ծխականների վրա, զոհվածների թվում են քահանան և երեխաներ:
2015 թվականից Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջանները հաճախ են ենթարկվում ջիհադականների հարձակումներին: Սակայն վերջին ժամանակներս զինված արմատականներն սկսել են պարբերաբար հարձակումներ կատարել երկրի արեւմուտքում և արևելքում, այդ թվում՝ Բենինի և Տոգոյի սահմանների մոտ: Անցած չորս տարում զինյալների կողմից սպանվել է ավելի քան 620 մարդ, ներառյալ ուժայիններ և քաղաքացիական անձինք:
Ի պատասխան զինյալների ակտիվացման Բուրկինա Ֆասոյի բանակը գոծողություններ է իրականացնում ահաբեկիչների հենակետերի հայտնաբերման և ոչնչացման նպատակով: