03/12/2019 16:44
Ոստիկանությունը հինգ րոպե տվեց ՀՅԴ երիտասարդներին՝ ԿԳՄՍՆ մուտքի մոտից հեռանալու համար
ՀՀ ոստիկանությունը կոչ արեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներին ազատել ԿԳՄՍՆ շենքի մուտքը՝ պնդելով, որ երիտասարդների կողմից մուտքը փակելը հակասում է Հավաքների ազատության մասին օրենքի այն դրույթին, ըստ որի՝ հավաքների ժամանակ չպետք է խոչընդոտվի հարակից շենք-շինությունների ելումուտը:
«Տվյալ դեպքում ոստիկանությունն իր լիազորությունների շրջականերում պահանջում է, որպեսզի դուք ազատեք նշված շինության մուտքը և ձեր հավաքն անցկացնեք այնպիսի վայրում, որ չխոչընդոտեք շենքի մուտքն ու ելքը, դրա համար ոստիկանությունը ձեզ տալիս է ողջամիտ ժամանակ՝ 5 րոպե», - հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը՝ ասելով, որ այլապես ոստիկանությունն օրենքի սահմաններում իր լիազորությունների շրջանակներում կազատի նախարարության մուտքը, այդ թվում՝ ֆիզիկական ուժ կիրառելով:
Երիտասարդներն էլ հակադարձեցին՝ ինչո՞ւ նույն պահանջը չդրվեց դատարանների մուտքի շրջափակման ժամանակ՝ նշելով, որ նախարարը կարող է համարել, թե ոստիկանությունն իրեն է 5 րոպե ժամանակ տվել: