03/12/2019 21:23
Հայկ Մարությանի պահվածքից հետո շեյխերը չեղարկել են շուրջ 400 միլիոն դոլարի ներդրումային ծրագիը (Տեսանյութ)
Աբու Դաբիի թագաժառանգը Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է Հայաստանից:
Կենտրոն TV-ն ռեպորատաժ է պատրաստել, որում Աբու-Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչները պատմում են, որ քաղաքապետարանում իրենց տևական ժամանակ կագնած սպասեցրել են մինչև քաղաքապետը կգա:
Այնուհետ Հայկ Մարությանի հետ հանդիպման ընթացքում կարևոր զանգ են ստացել, ներողություն են խնդրել՝ ասելով, որ պիտի 10 վայրկյանով պատասխանեն: Դրանցի հետո քաղաքապետն ասել է՝ չի կարելի խոսել հանդիպման ընթացքում ու անասպասելիորեն ընդհատել է հանդիպումը՝ իրեն պահելով չափազանց անքաղաքավարի:
Ըստ ներկայացուցիչների, զանգը վերաբերել է հենց ներդրումային գործընթացին և վերաբերել է 300-400 մլն դոլարի: Ինչպես նաև իրենք պատրաստակամ են եղել միլիոնավոր դոլարներ ներդնել մետրոյի նոր կայարան կառուցելու համար, մինչդեռ այդ դեպքից հետո չեղարկել են բոլոր պլանները:
Նշվում է, որ այդ հանդիպման համար Ծառուկյանն անձամբ դիմել է վարչապետին և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարգանքը, քաղաքապետի անքաղաքավարի պահվածքին այլ կերպ կարձագանքեին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:
Դրանից հետո Հայկ Մարությանի մամուլի խոսնակը լրատվամիջոցներով հերքել էր պատահածը, ինչին ի պատասխան Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ժամեր առաջ խոստացավ փաստերով ներկայացնել կատարվածը:
«Արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել:
Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապապցուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը», - ասված էր Տոնոյանի հայտարարությունում։