03/12/2019 15:52
Մարտի 1-ի գործով դատավորը մեկնում է արձակուրդ
Մարտի 1-ի գործով դատավարությունը մեկ ամսով կընդհատվի. դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ից 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։
Աննա Դանիբեկյանն ասաց, որ այս գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020 թվականի հունվարի առաջին աշխատանքային օրերին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ մինչ դատավորի արձակուրդ գնալը, պետք է հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։
Նա կոչ արեց այս շաբաթ ևս մեկ դատական նիստը նշանակել, սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկեցին։
Աննա Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպաններին կոչ արեց այսօրվա դատական նիստի ընթացքում պատրաստել միջնորդությունը։