03/12/2019 15:20
Կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի մի խմբի հետ հանդիպելու. ՀՅԴ ՀԵՄ-ը նախարարի հետ հանդիպում է ակնկալում
ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներն այս պահին ԿԳՄՍ նախարարության դիմաց են: Նրանք ակնկալում են հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Երեկ ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ՀԵՄ-ը հանդես է եկել այսօր ժամը 15:00-ին նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ:
Երիտասարդներից մեկը նշեց, քանի որ նախարարության կողմից քայլեր չեն ձեռնարկել իրենց հետ հանդիպումը կազմակերպելու համար, իրենք անձամբ են որոշել հանդիպման օր նշանակել:
«Մենք կես ժամ ժամանակ կտանք նախարարին իջնելու և իր ժողովրդի մի խմբի հետ հանդիպելու ու կնճռոտ հարցերը քննարկելու համար», - ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հերքել էր, որ այսօր կայանալու է Արայիկ Հարությունյանի ու ՀՅԴ-ական երիտասարդների հանդիպումը։
Նախարարության հաղթրդագրության մեջ նշվում էր, որ նախարարի հետ հանդիպման մասին ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունն ապատեղեկատվություն է ու նման պայմանավորվածություն չկա։