03/12/2019 15:58
ՀՅԴ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը՝ փորձելով մտնել ԿԳՄՍ նախարարության շենք (Տեսանյութ)
ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները նախարարի հետ հանդիպման հնարավորություն չստանալուց հետո կոչ արեցին բարձրանալ նախարարության շենք ու ինքնուրույն կազմակերպել նախարարի հետ հանդիպում:
«Սա անբարտավան կեցված է նախարարության կողմից: Այդ ձևով ժողովրդի հետ հանդիպում չի կազմակերպվում, երևի պիտի գնայինք, խնդրեինք կամ չգիտեմ ինչ անեինք, որ իրենց հետ հանդիպեինք: Նախարարի կեցվածքը շատ բացասական ենք համարում, ապակառուցողական, բայց մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և ինքներս հիմա կկազմակերպենք այս հանդիպումը։ Կոչ եմ անում բոլորիդ հենց հիմա բարձրանալ նախարարոթյուն և հանդիպել նախարարի հետ», - ասաց երիտասարդներից մեկը:
Այդ կոչից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և այս պահին փորձում են ներս մտնել նախարարության շենք:
Այս պահին նախարարության դիմաց լարված վիճակ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ այսօր ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍՆ դիմաց՝ պահանջելով նախարարի հետ հանդիպում:
Նրանք հայտարարել էին, որ կես ժամ ժամանակ են տալիս նախարարին՝ իրենց հետ հանդիպելու համար: