03/12/2019 09:35
«Իրատես». «Բջնին» Խաչատուր Սուքիասյանին վերադարձնելու ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան
«Իրատես» թերթը գրում է. «Երբ այսօրվա գործարար-օլիգարխները գեթ մեկ ՓՄՁ էլ չունեին, անկախության առաջին տարիներից արտոնյալ վիճակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը վայելում էր օրվա իշխանությունների բարեհաճությունը ու երբեք չէր խոսում, հիմա էլ չի խոսում, թե ինչեր էին անում այդ տարիներին երկրի տնտեսության հետ։ Փոխարենը երեկ նա կարծես դատավճիռ ներկայացնելու տոնով ասել է, որ իրենից խլված «Բջնի» գործարանը պետք է իրավական գործընթացներով վերադարձվի իրեն։ Օրվա իշխանության սիրելի գործարար Սուքիասյանը հենց այնպես չի այս դատավճիռը կայացրել (խոսքն ամենևին այն մասին չէ, թե ժամանակին ինչպես է այն տրվել մեկ այլ գործարարի)։
Մեր տեղեկություններով, արդեն այդ ուղղությամբ ուշագրավ զարգացումներ կան։ Գործարար Ռուբեն Հայրապետյանի բիզնեսները, նախկին գործունեությունն այս օրերին համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում են։ Իսկ «Բջնի» գործարանի (ում այս պահին պատկանում է այն) հետ կապված գործարքը, թերևս, կիզակետում է։ Դատելով Սուքիասյանի ինքնավստահությունից` կարելի է ասել, որ գործարանը կրկին վերադարձվելու է նրան»: