03/12/2019 15:11
Առաքել Մարտիկյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
Նա ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից: