03/12/2019 11:20
Ստուգելուն ձև կա, չափ կա. էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականատեր. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար:
«Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանը՝ հավելելով.
«Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ թե մտածում ա՝«վայ հանկարծ իմ հետևից կընկնեն, էս կանեն են կանեն»: Ծառուկյանն ուզում ա լիարժեք լավ բան անի իր պետության, ժողովրդի համար»:
Հարցին, թե ինչո՞ւ են գործարարները ձգտում մոտ լինել իշխանությունների հետ՝ Ծառուկյանն ասաց.
«Որ գործերը լավ լինի: Ասա՝ էսօր բացի Ծառուկյանից ո՞ւմ են ստուգում: Սերժ Սարգսյանի օրոք ստուգել են, Կարեն Կարապետյանի օրոք ստուգել են, հիմա նորից դրել են, ես էլ ասում եմ՝ ստուգեք, բայց ստուգելուն ձև կա, չափ կա: Էս երկրում մենակ Ծառուկյա՞նն ա սեփականատեր, հեղափոխությունից հետո ի՞նչ փոխվեց, մենակ էլի Ծառուկյանի՞ն պիտի ստուգեն, իրեն ցավն էլ տանեմ, ստուգում են, թող ստուգեն»:
Դիտարկմանն արդյոք հիասթափված է հեղափոխությունից՝ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ինքը հիասթափված չէ՝ հավելելով.
«Ոչ մեկն էլ չպիտի հիասթափվի, կյանքը շարունակվում է»: