03/12/2019 12:37
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը կրկին հիվանդանոցում է
Ջորջիա նահանգում հանգստյան օրերին միզուղիների ինֆեկցիայով հոսպիտալացվել է ԱՄՆ նախկին նախագահ 95-ամյա Ջիմի Քարթերը, հայտնում է Քարթերի կենտրոնը:
Վերջին մեկ տարում Քարթերն արդեն հոսպիտալացվել էր կոնքի կոտրվածքով: Նախկին նախագահը ստացել էր նաև ազդրի վզիկի կոտրվածք, ինչ պատճառով նրան վիրահատել էին: Նոյեմբերի կեսին նրան հիվանդանոց էին տեղափոխել ներգանգային ճնշման նվազեցման միջամտություններ կատարելու համար:
«ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերն անցած հանգստյան օրերին ընդունվել է Ջորջիա մահանգի Ամերիկուս քաղաքի Phoebe Sumter բժշկական կենտրոն՝ միզուղիների ինֆեկցիայի բուժման համար: Նա իրեն ավելի լավ է զգում և մտադիր է շուտով տուն վերադառնալ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ:
Քարթերը ԱՄՆ նախագահն է եղել 1977-1981 թվականներին: ԱՄՆ նախկին նախագահների շարքում նա ամենատարեցն է: Վերջին տարիներին Քարթերը հաջողությամբ բուժվել է ուղեղի քաղցկեղի դեմ: