03/12/2019 20:30
Իրանը ցանկանում է ԱՄՆ-ից 130 մլրդ դոլար բռնագանձել
Իրանը ցանկանում է Միացյալ Նահանգներից 130 միլիարդ դոլար բռնագանձել՝ երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին:
Նրա խոսքով՝ հայցերն ու գանգատները տրվել են Իրանի այն քաղաքացիների կողմից, որոնք ուղղակիորեն վնաս են կրել «ԱՄՆ-ի գործողություններից»:
«Այս պահին քննարկվել են քաղաքացիների ավելի քան 360 գործեր և հայցեր ԱՄՆ-ի կառավարության դեմ», - հայտնել է Էսմայիլին՝ նշելով, որ Իրանի դատարանը պահանջել է 130 միլիարդ դոլար բռնագանձել ԱՄՆ-ից:
«Կառավարությունը և արտաքին գործերի նախարարությունը պետք է օգնեն ԱՄՆ-ի կառավարության դեմ այդ որոշումների կատարմանը մեր քաղաքացիների օգտին», - մեջբերում է նրա խոսքը «Mizan» գործակալությունը: