03/12/2019 14:22
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա
Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխզիջում գտնելու հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում:
«Մենք ըմբռնում ունենք առ այն, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ (ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում)։ Գործը հեշտ չէ։ Այդ հակամարտությունը ԱՊՀ տարածքում ամենաերկարատևներից է», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի ընկերներին, որ այն գաղափարները, որոնք Ռուսաստանի Դաշնությունը խթանում է [երկկողմանիորեն և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ] ըմբռնում են գտնում», - ասել է Լավրովը: - Այսօրվա և երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ, թե ինչպես փորձել առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»: