03/12/2019 14:02
Մհեր Մկրտումյանը, համատեղության կարգով, կնշանակվի Բահրեյնում Հայաստանի դեսպան
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը, համատեղության կարգով, կնշանակվի Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):
Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: