03/12/2019 16:36
ՀՅԴ երիտասարդները նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ
ՀՅԴ երիտասարդները շարունակում են պահանջել ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում:
Ի նշան բողոքի՝ այս պահին երիտասադրենրը նստացույց հայտարարեցին նախարարության մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները հայտարարել էին, որ ժամը 15:00-ին գալու են նախարարություն հանդիպելու նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Նրանք կես ժամ տվեցին նախարարին հանդիպման գալու համար: Մինչդեռ, տեսնելով որ նախարարը չի գալիս հանդիպման, երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատն ու բողոքի ակցիան սկսեցին իրականցնել նախարարության մուտքի դիմաց: