03/12/2019 14:23
Մահացել է Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին
Ամերիկացի հետազոտող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Մեսսին 90 տարեկանում մահացել է, հայտնում է «Associated Press» գործակալությունը:
Պատմաբանի ազգականների խոսքով՝ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությունից: Մեսսին մահացել է Նյու Յորքի նահանգի Էրվինգտոն քաղաքի իր տանը:
Մեսսիին ճանաչում բերեց 1967 թվականին լույս տեսած «Նիկոլայը և Ալեքսանդրան» գիրքը Ռուսաստանի Նիկոլայ Երկրորդ կասրի մասին: Այն ավելի ուշ էկրանավորվեց:
Մեսսին 1981 թվականին Պուլիտցերյան մրցանակի արժանացավ լավագույն կենսագրության համար: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի Պյոտր Առաջին կայսրի մասին գրքին: Դրա մոտիվներով ավելի ուշ սերիալ նկարահանվեց: Այն ստացավ Emmy-ի երեք պարգև: Մեսսին նաև «Եկատերինա Մեծը» նշանավոր գրքի հեղինակն է: Մեսսին ծնվել է 1929 թվականին Քենտուկիի նահանգի Լեքսինգտոն քաղաքում: Նա ամերիկյան և եվրոպական պատմություն է ուսանել Ելի և Օքսֆորդի համալսարաններում: