03/12/2019 15:17
Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու միջնորդությունը մերժվեց
Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի մեկի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը` Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:
Գործով մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը ներկայացրեցին, թե այս փուլում նման արգելք չկա:
Դատարանն էլ արձանագրեց, որ Յուրի Խաչատուրովի սահմանահատումներին արգելք կիրառված չէ միջդատական վարույթի ընթացքում:
«Հաշվի առնելով, որ գործում առկա չեն այդ մասին վկայող փաստաթղթեր, միաժամանակ, դատարանն արձանագրում է, որ արգելք կիրառված չէ նաև դատարանի կողմից: Դատարանը արձագանքում է, որ միջնորդության պահանջը` Յուրի Խաչատուրովի սահմանահատումների արգելքի վերաբերյալ, առարկայազուրկ է», - հայտարարեց Աննա Դանիբեկյանը: