03/12/2019 20:12
Չիլիի ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չիլիի հյուսիսում գտնվող ափերի մոտ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը գրանցվել է 8.46-ին (Երևանի ժամանակով 12.46-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Արիցա քաղաքից 20 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 46 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: