03/12/2019 17:58
«Է հա, սառը գետնին, որ նստեին՝ կլացեին, բա ինչ կանեին, ցուրտ ա». Ոստիկանության գնդապետ (Տեսանյութ)
Ոստիկանությունը գործեց օրենքի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Պետրոսյանը:
«Ոստիկանությունը տվեց բավարար ժամանակ, հետագայում օրենքով սահմանված կարգով ֆիզիկական ուժ կիրառվեց օրենքի սահմաններում: Նպատակը փողոցի բացումն էր, բերման ենթարկվեցին մարդիկ, ովքեր հեռացվեցին, բայց նորից եկան նույն հատված։ Իսկ նրանց, ովքեր արդեն դուրս եկան փողոցից, բերման ենթարելու կարիք չկա», - ասաց նա:
Հարցին՝ որքա՞ն ժամանակ հետո բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն, վերջինս պատասխանեց.
«Կախված նրանց պահվածքից՝ մինչև 3 ժամ»:
Վերջինս նաև հերքեց, որ ոստիկանները գործողությունների ժամանակ հարվածել են երիտասարդներին: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին աղջիկները լաց լինում՝ Պետրոսյանը պատասխանեց.
«Է հա, սառը գետնին, որ նստեին՝ կլացեին, բա ինչ կանեն, ցուրտ ա»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը մի քանի զգուշացումից հետո բռնի ուժով հեռացրեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչներին Վազգեն Սարգսյան փողոցից, որտեղ վերջիններս նստացույց էին իրականացնում: