03/12/2019 11:13
Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն և բացատրություն է տալիս Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքի վերաբերյալ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից։
«Նյութեր են նախապատրաստում ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Շահեն Հարությունյանը ներկայացել է և բացատրություն է տալիս», - ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանն ակցիա էր իրականացրել՝ կարմիր ներկ լցնելով Գրիբոյեդովի արձանի վրա, լուսանկարել և հրապարակել այն։