03/12/2019 10:14
Դատապարտում ենք. Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Գրիբոյեդովի արձանի նկատմամբ վանդալիզմի մասին
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում, այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։
«Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի», - ընդգծել է Վլադիմիր Կարապետյանը։