03/12/2019 20:50
Ճապոնիայում կապիկներին օգնում են դիմանալ ձմեռվա ցրտերին (Տեսանյութ)
Ինչպե՞ս դիմանալ ձմեռվա ցրտին: Լուծումը գտել են Ճապոնական Հոքայդոյի բուսաբանական այգու աշխատակիցները: Իրենց խնամքի տակ գտնվող տասնյակ կապիկների համար ստեղծել են՝ տաք լոգանքով սպա. ամեն տարի դեկտեմբերին լողավազանների մեջ լցնում են եռացած ջուր՝ պրիմատների համար անհրաժեշտ ջերմաստիճան ապահովելու համար:
Գաղափարի հեղինակները ոգեշնչվել են ցրտերի ժամանակ տաք աղբյուրներ սուզվելու ճապոնական ավանդույթով: