03/12/2019 19:07
Ոստիկանները բերման են ենթարկել նաև Antifake.am կայքի օպերատորին. Նարեկ Սամսոնյան
Ի թիվս մի շարք ցուցարարների՝ Վազգեն Սարգսյան փողոցից Կենտրոնի ոստիկանություն է տեղափոխվել նաև «Անտիֆեյք» լրատվական կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանը։
«Նրա վրա բեյջ է եղել, հստակ երևացել է, որ նա լրատվական դաշտի ներկայացուցիչ է», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ օպերատորին արդեն իսկ ազատ են արձակել, և նա այս պահին վերադառնում է խմբագրություն ։