03/12/2019 18:05
Գնում ենք Կենտրոն ոստիկանական բաժանմունք, հետո հանդես կգանք հայտարարությամբ. ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ
ՀՅԴ ՀԵՄ-ը ոստիկանների գործողությունների մասին հայտարարությամբ հանդես կգա քիչ ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը:
«Հիմա գնում ենք Կենտրոն ոստիկանական բաժանմունք, որպեսզի տեսնենք՝ ինչ հիմքով են մեր ընկերները բերման ենթարկվել, դրանից հետո հայտարարությամբ հանդես կգանք», - ասաց նա:
Վերջինս նշեց, որ իր հաշվարկով մոտ 10 հոգի է բերման ենթարկվել:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները եկել էին ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարարի հետ հանդիպման:
Տեսնելով, որ նախարարը չի հանդիպում իրենց հետ վերջիններս ճեղքեցին ոստիկանական պատն ու նստացույց հայտարարեցին: Ոստիկանները բռնի ուժով նրանց հեռացրին նախարարության մուտքի մոտից, արդյունքում 4 հոգի բերման ենթարկվեց:
Դրանից հետո երիտասարդները նստացույց իրականացրեցին Վազգեն Սարգսյան փողոցում: Մի քանի անգամ նախազգուշացումից հետո ոստիկանությունը բռնի ուժով հեռացրեց նրանց նաև փողոցից: