03/12/2019 13:04
Զանգվածային հոսանքազրկում է գրանցվել Վենեսուելայում
Էլեկտրականության զանգվածային անջատումներ են գրանցվել Վենեսուելայում. այն կարող է անդրադառնալ մոտ 2 միլիոն մարդու վրա:
«Առավոտյան ժամը 11:46-ին խափանում է տեղի ունեցել Էլ-Տաբլասոից մինչև Սուլիի ափեր: Դրա հետևանքով մի շարք քաղաքապետարաններ մնացել են առանց հոսանք: Corpoelec ընկերությունն ամեն ինչ անում է խնդիրները վերացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Վենեսուելական Corpoelec ազգային կորպորացիան հայտնել է, որ ընկերության աշխատակիցները ջանք չեն խնայում իրավիճակի կայունացման համար: