03/12/2019 18:39
Պահպանենք մեր ազգային մշակույթը. «Ակունք» ազգագրական համույթը նշում է ստեղծման 45-ամյակը
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
«Պահպանենք մեր ազգային մշակույթը». այս սկզբունքով և գաղափարով էլ իր ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։
Իր գործունեության ընթացքում համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։
«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ Գերմանիա, Կիև, ՌԴ, Էստոնիա, ԱՄՆ, Կանադա, Վրաստան, Իտալիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր:
Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։
Նշենք, որ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, իսկ 1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվել է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։