04/12/2019 14:38
Ֆիլիպիններում «Տիսոյ» թայֆունը խլել է 17 մարդու կյանք
Առնվազն 17 մարդ է զոհվել Ֆիլիպիններում «Տիսոյ» թայֆունի պատճառով, հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ավելի վաղ Agence France-Presse-ը նշել էր չորս զոհի մասին:
Ըստ Bloomberg-ի՝ գյուղատնտեսությանը տարերքի պատճառած վնասը տեղի իշխանությունները գնահատում են 15,7 մլն դոլար: Տարհանվել է մոտ կես միլիոն բնակիչ:
Ներկայում փակ են մնում երեք կամուրջ և մի քանի ճանապարհի առանձին տեղամասեր:
Մանիլայի միջազգային օդանավակայանի վարչակազմը, որպես նախազգուշական միջոց, նախօրեին 12 ժամով փակել էր օդային հանգրվանի բոլոր չորս տերմինալները: Բացի այդ, զգալի վնասվել է Ալբայի նահանգի Լեգասպի օդանավակայանը:
«Տիսոյը» 20-րդ թայֆունն է, որը Ֆիլիպինները պատուհասել է 2019 թվականին: Դրա քամու արագությունը հասնում է 150 կմ/ժ-ի: