04/12/2019 14:51
Ռոհանին նշել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու պայմանը
Թեհրանն առաջվա պես պատրաստ է բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, բայց ԱՄՆ-ը պետք է չեղարկի պատժամիջոցները, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Հենց որ ԱՄՆ-ն հանի իր բռնակալական, անօրինական, սխալ, ահաբեկչական պատժամիջոցները, դրանից անմիջապես հետո «5 + 1» խմբի երկրների ղեկավարները կարող են հանդիպել, մենք նույնպես դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա», - ասել է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է հեռուստատեսությունը:
Նա ընդգծել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել նույնիսկ մեկ ժամից, բայց միայն պատժամիջոցների չեղարկման դեպքում: