04/12/2019 19:24
Հարավային Կորեայի առաջնորդի աշխատակազմում կոռուպցիայի գործով խուզարկություններ են կատարվում
Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է սկսել Կապույտ տանը (նախագահի աշխատակազմում)՝ Պուսան քաղաքի նախկին փոխքաղաքապետ Յու Չժե Սուի կաշառակերության հանցանշանները թաքցնելու հետ կապված, հայտնում է Yonhap գործակալությանը։
Հաղորդվում է, որ 2017 թվականին Յու Չժե Սուն կարող էր առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնել տարբեր ձեռնարկություններից՝ օգտվելով ֆինանսական ծառայությունների պետական հանձնաժողովի ղեկավարի իր պաշտոնից։ Այն ժամանակ նախագահի քաղաքացիական հարցերով խորհրդականին կից քննիչների հատուկ խումբը նրա հանդեպ հսկողություն էր սահմանել՝ կոռուպցիայի մեջ կասկածանքով։ Բայց անհայտ պատճառով Յու Չժե Սուն չի ենթարկվել պատասխանատվության և 2018-ին զբաղեցրել է Պուսանի տնտեսական հարցերով փոխքաղաքապետի պաշտոնը։
Yonhap-ը նշում է, որ չորեքշաբթի սկսված քննչական գործողությունների նպատակը հանցանշաններ հայտնաբերելն է Յու Չժե Սուի գործով, որոնք կարող են միտումնավոր թաքցված լինել Կապույտ տան աշխատակիցների կողմից։