04/12/2019 19:14
Ճապոնիայի խորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրի մասին համաձայնագիրը
Ճապոնիայի խորհրդարանը չորեքշաբթի վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրի մասին համաձայնագիրը։
Համաձայնագիրը կանոնակարգում է մաքսային նորմերը գյուղարտադրանքի և արդյունաբերական ապրանքների համար։
Մասնավորապես, ի պատասխան ԱՄՆ պահանջի՝ բացել շուկան իր գյուղարտադրանքի համար, Ճապոնիան համաձայնել է նվազեցնել խոզի և տավարի մսի տուրքերը, բայց Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության անդամ երկրների համար նման ցուցանիշները չգերազանցող սահմաններում։
Ճապոնիայում համաձայնագիրը քննադատվում է ընդդիմության կողմից ԱՄՆ՝ փաստաթղթով չամրագրված պարտավորությունների բացակայության պատճառով, ըստ որոնց ԱՄՆ-ն չպետք է բարձրացնի ճապոնական ավտոարտադրության տուրքերը։ Փաստաթղթում խոսվում է միայն այն մասին, որ կողմերը «չեն կատարի գործողություններ, որոնք կհակասեն համաձայնագրի ոգուն, որը հիմնված է վստահության հարաբերությունների վրա»։
Երկկողմ առևտրային համաձայնագրի կնքման անհրաժեշտության հարցն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց մտնել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն։ Բանակցություններն սկսվեցին այս տարվա ապրիլին, վերջնական արդյունքը ամփոփվեց երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպման ժամանակ։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին։