04/12/2019 12:50
Ղազախստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ղազախստանի Ալմաթի շրջանում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան, հայտնում են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն՝ էպիկենտրոնի հետ ցնցումները գրանցվել են չորեքշաբթի տեղական ժամանակով 01.38-ին (Երևանի ժամանակով 23.38-ին, երեքշաբթի) Ալմաթի քաղաքից 303 կմ հեռավորության վրա:
Օջախը գտնվել է 15 կմ խորությամբ: