04/12/2019 14:02
Հնդկաստանում ոստիկանը գնդակահարել է համածառայակիցներին
Առնվազն վեց հնդիկ ոստիկան է սպանվել, երկուսը վիրավորվել՝ երկրի կենտրոնական մասում գտնվող Նարայանփուր շրջանում (Չհաթիսգարհ նահանգ) համածառայակցի կողմից արձակած կրակոցներից: Այս մասին հայտնում են տարածաշրջանի ոստիկանությունից:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Հարձակվողի դրդապատճառներն անհայտ են: Նշվում է, որ զոհերի մեծ մասը մահացել է տեղում, ևս երկուսը ՝ հիվանդանոց տեղափոխվելիս:
Ըստ իրավապահների, վեց զոհերից երկուսը ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ են եղել: Հարձակումից հետո հանցագործն ինքնասպան է եղել: