05/12/2019 15:34
Ադրբեջանի պահանջները նորություն չեն. պետք է բանակը հզորացնել և պատրաստ լինել պատերազմի. Մարուքյան
Ադրբեջանի պահանջները նորություն չեն, լլրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ պաշտոնական Բաքվի հրապարակված փթաստաթղթին։
«Նորությո՞ւն է, որ ասում են՝ Երևանն էլ են գալու գրավեն։ Սա, ըստ էության, մեդիառեսուրսներն օգտագործելով՝ մանիպուլյացիաներ անել է։ Կարծում եմ՝ սա շահարկում է։ Իհարկե, մենք կիսապատերազմական վիճակում ենք, և մեզ վրա կարող են ցանկացած պահի հարձակվել։ Դրա համար պետք է տնային աշխատանքը լավ կատարել, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել և պատրաստ լինել պատերազմի», - ընդգծեց Էդմոն Մարուքյանը։