05/12/2019 11:11
Սուրեն Թովմասյանը կնշանակվի կադաստրի կոմիտեի ղեկավար
ՀՀ կառավարության որոշմամբ Սուրեն Թովմասյանը կնշանակվի կադաստրի կոմիտեի ղեկավար։
Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում է։
Հիշեցնենք՝ կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։
«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը», - գրել էր Կադաստրի կոմիտեի ղեկավարը: