05/12/2019 19:48
Ավստրալիայում պատմության մեջ թմրանյութերի ամենամեծ խմբաքանակն են բռնագրավել
Ավստրալական Մելբուռն քաղաքում դաշնային ոստիկանությունը բռնագրավել է թմրանյութերի՝ երկրի պատմության մեջ ամենամեծ խմբաքանակը՝ ավելի քան 800 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին տեղեկացվում է գերատեսչության կայքում։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է երկրի սահմանապահ ծառայության հետ համատեղ։ Թմրանյութերը հայտնաբերվել են ակուստիկ ստերեո ուժեղացուցիչներում, քաղաքի նավահանգստի բեռների ստուգման ժամանակ։
Ոստիկանների խոսքով՝ հայտնաբերվել է 1,6 տոննա մետամֆետամին և 37 կիլոգրամ հերոին։ Դրանց ընդհանուր արժեքը 828 մլն դոլար է։
Գերատեսչությունում նաեւ հավաստիացրել են, որ գործով ձերբակալվել են 37 և 38 տարեկան երկու տղամարդ եւ 37 տարեկան մի կին, որոնց կարող է սպառնալ ցմահ բանտարկություն: