05/12/2019 09:56
«Հրապարակ». ՀՔԾ-ն կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը
«Հրապարակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՔԾ-ն առաջիկայում կարճելու է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը՝ իշխանությունը յուրացնելու՝ Քրօր. 300-րդ հոդվածով։
Հիշեցնենք, որ նրանց 2 մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ծանրը իշխանության յուրացման հոդվածն է, ինչի համար էլ 22 օր կալանքի տակ պահեցին Բաբայանին, բայց հետո ստիպված բաց թողեցին։
Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալուն է վերաբերում, սակայն մեղադրանքն այնքան անհիմն է, որ հարուցումից հետո «մեղադրյալների» հետ ոչ միայն քննչական գործողություններ չեն կատարվել, հիմա էլ պատրաստվում են ծանր հոդվածով գործը կարճել, կմնա կեղծիքը, այն էլ՝ ՀՔԾ-ի մունդիրը վերջնականապես գետնով չտալու համար: