05/12/2019 19:36
Մավրիտանիայի ափերի մոտ առնվազն 58 միգրանտ է խեղդվել
Մավրիտանիայի ափերի մոտ առնվազն 58 միգրանտ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ են խեղդվել: Եվս 83 միգրանտ լողալով հասել Է ցամաք և օգնություն ստացել Մավրիտանիայի իշխանությունների և միջազգային կազմակերպությունների կողմից:
Միգրացիայի համաշխարհային կազմակերպությունը հինգշաբթի համապատասխան հաղորդագրություն է զետեղել իր պաշտոնական պորտալում:
«Ողջ մնացածները հայտնել են, որ նավի վրա, որը Գամբիայից մեկնել է նոյեմբերի 27-ին, գտնվում Էր առնվազն 150 մարդ», - նշում են կազմակերպությունում:
Մարդիկ փորձել են հասնել Իսպանիայի ափ, սակայն Մավրիտանիայի մերձակայքում սպառվել է նավի վառելիքը:
Ներկայում փախստականները գտնվում են Մավրիտանիայի հիվանդանոցներից մեկում, իշխանություններն արդեն կապի մեջ են Գամբիայի հյուպատոսական ծառայության հետ՝ հայրենիք նրանց վերադարձը կազմակերպելու համար: