05/12/2019 13:25
ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա Անկարայի կողմից C-400-ի գնման համար. Նիլս Շմիդ
ՆԱՏՕ-ն պետք է պատասխան տա Անկարայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնման համար և կարողանա տեղակայել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը Թուրքիայում: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Նիլս Շմիդը (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն):
«Նախ և առաջ, դա ՆԱՏՕ-ի համար խնդիր է դարձել, և, հետևաբար, մենք պետք է վճռական արձագանք ունենանք ՆԱՏՕ-ից, քանի որ մենք կարծում ենք, որ ռուսական զենքի տեղակայումը թուրքական հողի վրա սպառնում է ՆԱՏՕ-ի միասնությանը: Այդ իսկ պատճառով մենք պետք է գտնենք մեկ այլ միջոց՝ Թուրքիայի տարածքը հրթիռներից պաշտպանելու համար»,-ասել է նա:
Հարցին, թե ինչպիսի պատասխան պետք է լինի, Շմիդը ենթադրել է, որ գուցե արժի փնտրել միջոցներ՝ Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու համար: