05/12/2019 12:56
Ֆրանսիայի մայրաքաղաքային շրջանում խցանումները գերազանցել են 550 կմ-ը
Ազգային գործադուլի նախօրեին Իլ-դե Ֆրանս քաղաքային շրջանում խցանումները գերազանցել են 550 կիլոմետրը, հայտնում է ֆրանսիական շրջանի ճանապարհային երթևեկության վարչությունը:
Ֆրանսիայում լայնածավալ ազգային գործադուլն ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների սկսվում է դեկտեմբերի 5-ին: Այն կհանգեցնի հասարակական տրանսպորտի էական խափանումների:
Փարիզի հասարակական տրանսպորտի RATP ընկերության փոխանցմամբ՝ հինգշաբթի գործադուլի պատճառով Փարիզի մետրոյի տասնմեկ ուղղությունների գնացքները ամբողջովին կկանգնեցվեն: