05/12/2019 14:48
Չենք բացառում, որ հանցագործություններ կվերագրվեն ոչ միայն նախկին, այլև, ինչպես տեսաք, ներկա իշխանության ներկայացուցիչներին. Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի համար անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքում ինչն է ծիծաղելի:
«Գուցե, հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս էլ ավելի մեծ մասշտաբի և էլ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլև նախկին և, ինչպես տեսաք, ներկա իշխանության ներկայացուցիչներին, հետևաբար, այս տեսանկյունից, կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում», - կառավարությունում լրագրողնեի հետ զրույցում ասաց նա: