05/12/2019 12:43
Կոնգրեսում Թրամփի իմպիչմենթի հիմքեր են գտել
Դոնալդ Թրամփը սահմանազանցել է իր լիազորությունները, և նրա գործողությունները ինփիչմենթ հայտարարելու հիմք են, փորձագիտական լսումների արդյունքներով հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով կոմիտեի ղեկավար դեմոկրատ Ջերոլդ Նադլերը:
«Նախագահը չարաշահել է լիազորությունները, փորձել է խաթարել Կոնգրեսի սահմանադրական դերը, վարկաբեկել է մեր ընտրությունները, ես կոչ եմ անում իմ գործընկերներին հետևել իրենց երդմանը: Նա օտարերկրյա կառավարությանը խնդրել է միջամտել մեր ընտրություններին: Այնուհետև դրա մեջ մերկացվել է և խանգարել քննիչներին: Երկու անգամ: «Նախագահ Թրամփի գործողությունները սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգությանը և անմիջական սպառնալիք հաջորդ ընտրություններին»,- ասել է նա:
Նադլերն ընդգծել է, որ ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է Սպիտակ տան ղեկավարին պաշտոնից հեռացնելուն: