05/12/2019 19:08
Նյու Յորքի սուրբծննդյան տոնածառի լույսերը վառվել են
Տեղի է ունեցել Նյու Յորքի սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ամենամյա արարողությունը՝ քաղաքի կենտրոնում:
60 տարեկան և 23 մետրից ավելի բարձրություն ունեցող ծառը, որը տեղադրվել է Ռոքֆելեր-փլազա հրապարակում, զարդարվել է հսկայական զարդաշղթաներով, որոնց ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 8 կիլոմետր։ Դրանց վրա տեղադրված են 50 հազար գունավոր լույսեր։
Գագաթին հսկայական 70 անկյունանի բյուրեղյա աստղն է՝ մոտ 450 կիլոգրամ քաշով։ Այն ստեղծել են 3 մլն բյուրեղներից ավստրիական Swarovski ընկերության վարպետները։
ԱՄՆ-ում ավանդական սուրբծննդյան սեզոնն սկսվում է այն օրը, երբ Ռոքֆելեր-փլազայի տոնածառի լույսերը վառվում են։ Ակնկալվում է, որ այդ ընթացքում ծառի մոտ ամեն օր կգա մոտ կես միլիոն մարդ։ Ծառը մեգապոլիսի կենտրոնում կմնա մինչեւ 2020 թվականի հունվարի 14-ը, ինչից հետո կուղարկեն փայտասղոցման։
Նյու Յորքի գլխավոր սուրբծննդյան տոնածառը տեղադրել են նոյեմբերի 9-ին։ Ծառը մեգապոլիսին է նվիրել Նյու Յորքի բնակչուհի Քերոլ Շուլցը։