05/12/2019 11:30
Հնդկաստանում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով 9 մարդ է մահացել
Հնդկաստանի կենտրոնական Մադհյա Փրադեշ նահանգում հինգշաբթի առավոտյան ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ, հայտնում է տեղական ոստիկանությունը:
«Միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է, 23-ը՝ վիրավորվել: 10 ուղևորի վիճակը գնահատվում է ծանր», - տեղեկացրել է շրջանի ոստիկանության խոսնակ Աբիդ Խանը, որի խոսքերը մեջբերում է ANI- ն:
Նրա խոսքով՝ բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն:
Երկու մեքենայի բախումն այնքան ուժեղ է եղել, որ ավտոբուսի չորս ուղևորները տեղում մահացել են, հայտնել է ոստիկանը:
Պատահարի այլ հանգամանքները, ինչպես նաև դրա պատճառները, դեռ հայտնի չեն: