06/12/2019 17:45
ԵՄ-ում արգելել են Facebook-ի Libra կրիպտոարժույթի մուտքը
Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները հավանության չեն արաժանացրել միության տարածքում stablecoin տեսակի կրիպտոարժույթների օգտագործումը, հայտնում է Reuters-ը:
Այդպիսի կրիպտոարժույթներին վերաբերում է, մասնավորապես, Facebook սոցիալական ցանցի մշակած Libra-ն է: Դրա գործարկումը նախատեսված է 2020 թվականին, բայց կարող է հայտնվել չթողարկման վտանգի տակ:
«ԵՄ-ում չի կարելի համաձայնություն տալ stablecoin-ի օգտագործմանը, քանի դեռ այսպիսի կրիպտոարժույթներին վերաբերող իրավական, նորմատիվ և վերահսկողական խնդիրները չեն կարգավորվել»,-ասված է ԵՄ ֆինանսների նախարարների հայտարարության մեջ:
Նախարարները նաև քննարկում են ԵՄ-ում կրիպտոակտիվների և stablecoin-ի օգտագործման կանոնների մշակումը: ԵՄ-ում նաև զբաղվում են թվային արժույթի ստեղծմամբ, որը պետք է այլընտրանք դառնա մյուս կրիպտոարժույթներին: