06/12/2019 14:15
Քրեական գործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առարկում նե, որ դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնի։
Նրան, նշենք, ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել մեղադրող դատախազները։
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե միանում է իր պաշտպանների պնդումներին։
«Մի բան միայն կավելացնեմ․ փաստաբան Ալումյանը փորձեց ներկայացնել, որ սա մի գործիք է ձևավորվելու, որի երկու կողմն էլ կարող են կիրառել ընդհանրպես դատական պրակտիկայում։
Օրինակ՝ իմ կողմնակիցները սկսեն ինչ-որ ձևով արտահայտվել ֆեյսբուքում դատախազների նկատմամբ, այլ ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ այդ ճանապարհով կարելի է չեզոքացնել, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել։
«Ես դրա համար դիմում եմ՝ դեմն առնել, այդպիսի քայլով հանկարծ նման պրակտիկա հետագայում կիրառելու հնարավրություն չտալ», - նշեց Ռոբերտ Քոչարյանը։