06/12/2019 15:45
Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. հանգիստ վեր ընգեք տեղներդ. Տիգրան Կարապետյան
Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը:
«Բոլոր ուժերին, խմբակներին, անհատներին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից և օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում իրենք կպրծնեն միայն թաթիկներ կտրելով, այստեղ գործողությունները համակցված են լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են ասֆալտին և այլն: Որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ իրականացնել քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից Սահմանադրունից: Այն պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են: Ես սա ասում եմ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անունից: Հանգիստ վեր ընգեք տեղներդ», - ասաց նա:
Հիշեցնենք՝ մամուլում մի քանի օր է շրջանառվում է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն հայտարարություն-նամակը, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։