06/12/2019 12:18
Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը ՊՆ-ի համար ընդունելի չէ. փոխնախարար (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաներում միջազգաին փորձն ամեն օր է ուսումնասիրում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենքի նախագծին, որով առաջարկվում է 10 միլիոն դրամ վճարել ու ծառայել մեկ ամիս:
«Մենք չենք գտնում, որ միջազային այն փորձը, որը մեջբերվում է, կիրառելի է Հայաստանում, Հայաստանն առանձնահատուկ պայմաններում է իր գործունեությունը ծավալում», - ասաց նա:
Բալայանը նշեց՝ ՊՆ-ն բաց է քննարկումների համար:
«Ցանկացած լավ փորձ մենք կկիրառենք, բայց այն, որն առաջարկել է պարոն Սարգսյանը, դա ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ», - ասաց փոխնախարարը։