06/12/2019 14:26
Բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ. Տեր-Նակալյան
Մինչև օրս անհասկանալի է՝ Արցախի շուրջ ինչ բանակցություններ են վարվում, ինչ փաստաթղթի շուրջ են այդ բանակցությունները վարվում, «Ադեկվատ» միաբանության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց միաբանության ադամ Լիկա Թումանյանը։
«Ռուսաստանի ԱԳՆ-ն տարատեսակ հայտարարություններ է անում, այնուհետև կոշտ հռետորաբանություն ենք լսում Ադրբեջանի արտգործնախարարության կողմից։ Սրան հակառակ որևէ հակադարձում չենք լսում հայկական կողմից», - ասաց նա։
Միաբանության մեկ այլ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն իր հերթին նկատեց, որ ՀՀ արտգործնախարարությունն ամեն կերպ փորձում է հավաստիացնել՝ Բրատիսլավայում հակամարտող կողմերի միջև ոչ թե բանակցություններ, այլ ընդամենը կոնսուլտացիաներ են եղել։
«Մինչդեռ ադրբեջանական կողմը և ԵԱՀԿ ՄԽ-ն պնդում են, որ դրանք բանակցություններ են։ Համադրելով փաստերը՝ կարելի է գալ եզրահանգման, որ բանակցություններում ստեղծվել է ծայրաստիճան ոչ հայանպաստ իրավիճակ: Մենք անհանգստություն ունենք, թե ինչ է բանակցվել, որի մասին դեռ տեղյակ չենք», - նշեց Տեր-Նակալյանը։