06/12/2019 16:54
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել
Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հարձակվողներն անհայտ են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական Al-Ikhbariya հեռուստաալիքին:
«Անհայտ անձինք հարձակվել են Դեյր Զորի հյուսիս-արևելքում գտնվող Օմարի նավթային աղբյուրի տարածքում անօրինական գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա», - հայտնում է հեռուստաալիքը:
Այս հարձակումը, ըստ հեռուստաալիքի, համընկել է ամերիկյան ռազմակայան ռազմական տեխնիկայով բեռնատարների ժամանման հետ: ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխանել են հարձակմանը հրետակոծությամբ:
«Ամերիկացի զավթիչները պատասխանել են հարձակմանը հրետակոծմամբ և թեթև ձայնային նռնակներով», - ասվում է հրատարակության մեջ: