06/12/2019 13:35
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան ընկերությունների և անհատների նկատմամբ, որոնք, ըստ իշխանությունների, ներգրավված են կիբերհանցագործություններում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:
«Evil Corp»-ի դեմ սահմանափակիչ միջոցներ են կիրառվել: Այն հաղորդագրության մեջ անվանել են «Ռուսաստանի կիբերհանցագործությունների կազմակերպություն, որը պատասխանատու է «Dridex» վնասակար ծրագրի մշակման և տարածման համար»:
Նաև պատժամիջոցների են կիրառվել ֆիզիկական 17 անձի և 7 կազմակերպությունների նկատմամբ: